ՀՅԴ Լիբանանի ԿԿ պատվիրակությունն այցելել է նախագահ Աունին

Քննարկվել է առաջիկա մայիսին կայանալիք պատգամավորական ընտրությունների մասին ՀՅԴ Լիբանանի ԿԿ դիրքորոշումը:
hyd-aun

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունն այցելել է նախագահ Միշել Աունին:

Ըստ Aztagdaily-ի՝ պատվիրակության կազմում են եղել ԿԿ ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին և զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա մայիսին կայանալիք պատգամավորական ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ Լիբանանի ԿԿ դիրքորոշումը:

Հանդիպումից  հետո Բագրատունին նախագահական նստավայրից հայտարարել է, որ ԿԿ պատվիրակությունը նախագահ Աունի հետ քննարկել է ընտրական օրենքն ընդգրկող բարեկարգումների հարցը:

*

*