Հունվարի 28-ը տոնել են նաեւ հայ խաղաղապահները Լիբանանում

Զինավանի սպայական անձնակազմն ու հայ զինծառայողները շնորհակալագրեր եւ հուշանվերներ են ստացել:
khaghaghapahner

Հունվարի 28-ն առանձնահատուկ են տոնել նաեւ Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները: Լիբանանի հարավային Շամա զինավանում տեղակայված կենտրոնակայան են այցելել այդ երկրում Հայաստանի դեսպանությանության եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջունելով հայ խաղաղապահներին՝ ներկաները շնորհավորել են նրանց միջազգային անվտանգության ապահովման շրջանակում իրականացվող գնահատելի ծառայության եւ Հայաստանի պատիվը մշտապես բարձր պահելու համար:

Հայկական բանակի 25-ամյակի առիթով զինավանի սպայական անձնակազմն ու հայ զինծառայողները շնորհակալագրեր եւ հուշանվերներ են ստացել:

«Արեւմտյան hատված» կենտրոնակայանում ծառայում են 13 պետությունների 3.800 խաղաղապահներ, որոնց թվում 32 հայ կա:

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*