Դատարանը կքննի Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկումը

Դատապաշտպանները դատարանի ուշադրությունը դարձրել են իրենց պաշտպանյալի առողջական վատ վիճակի վրա
levon-hayrapetyan-datavchir

Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28-ին կքննի գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկումը, որը դատապարտվել Է 700 հազար դոլար հափշտակելու համար: Ավելի վաղ դատական նիստը հետաձգվել Էր դատավորների կողմից բողոքի փաստարկները լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտության կապակցությամբ, տեղեկացնում Է հղում անելով ՏԱՍՍ-ին:

Դրա հետ մեկտեղ պաշտպանությունը նախորդ նիստում վճռաբեկ ատյանին ներկայացրել Է մշակույթի եւ արվեստի, Մոսկվայում հայ համայնքի, «Վստահություն» նախագահական ակումբի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մի շարք դիմումներ՝ Հայրապետյանին ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու խնդրանքով: Բացի այդ, փաստաբանները նշել են, որ ձեռնարկատերը մեկենաս Է եւ ունի մեծ թվով շնորհակալագրեր, այդ թվում՝ Ռուսաստանի օլիմպիական շարժման մեջ, ինչպես նաեւ Ղրիմում հայկական մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Նաեւ դատապաշտպանները դատարանի ուշադրությունը  դարձրել են իրենց պաշտպանյալի առողջական վատ վիճակի վրա, որը տառապում Է մի շարք խրոնիկական հիվանդություններից:

Ավելի վաղ Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը գործարարին մեղավոր Է ճանաչել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից՝ Թամարա Իզմեստեւայից, 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Նաեւ դատարանը որոշել Է Հայրապետյանից 20,850 մլն ռուբլի բռնագանձել տուժածի օգտին:

Ինչպես պարզել Է հետաքննությունը, գործարարը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին, Թամարա Իզմեստեւայից 700 հազար դոլար Է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն օժանդակելու համար, բայց իրապես չԷր կարող ազդել դատավճռի վրա:

*

*