15:42 - 04.12.2017
7394 Դիտում
Դեկտեմբերի 1-ից 2-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի է ունեցել Եվրոպական սոցիալիստական կուսակցության խորհրդի ժողովը: Իսպանիայի սոցիալիստական կուսակցության հրավերով ժողովին մասնակցել են գրեթե 500 պատգամավորներ, հրավիրյալներ:
Խորհրդի ժողովին Դաշնակցությունից մասնակցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Առաջադիմական Եվրոպա» կարգախոսով անցկացված ժողովում քննարկվել են Եվրոպայի ապագայի, պոպուլիզմի դեմ պայքարի եւ 2019-ին եվրոպական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հարցեր: Հաստատվել է Եվրոպական սոցիալիստական կուսակցության բանաձեւը, որով Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ազատ արձակել ձերբակալված սոցիալիստական կուսակցության անդամ պատգամավորներին: