Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ Անթիլիասում լայնամասշտաբ համաժողով է կազմակերպվելու — Երկիր Մեդիա

Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ Անթիլիասում լայնամասշտաբ համաժողով է կազմակերպվելու

Անդրադարձ է կատարվելու ոչ միայն...
antilias-aram4

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ  Սփյուռքում կազմակերպվելու են մի շարք ցուցահանդեսներ, գիտաժողովներ և մշակութային տարբեր միջոցառումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Նախատեսվել են արձանների տեղադրումներ և հուշակոթողների բացումներ, իսկ հաջորդ տարվա մարտ ամսին Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կողմից կկազմակերպվի համաժողով, որի ընդհանուր թեման լինելու է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Համաժողովին կհրավիրվեն ՀՀ-ից , Արցախից, ինչպես նաև Սփյուռքից պետական այրեր, հասարակական ներկայացուցիչներ, գիտնականներ և այլք»,- նշեց Գանտահարյանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով`  Անթիլիասում կազմակերպվող համաժողովում անդրադարձ է կատարվելու ոչ միայն Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձին, այլ նաև այս 100 տարիներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տեղի ունեցած իրադարձություններին:

*

*