Կիպրոսի Պաֆոս քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված այգի

Այգում տեղադրվել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար...

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված Կիպրոսի Պաֆոս քաղաքի կենտրոնական այգիներից մեկն անվանվել է «Հայոց ցեղասպանության հիշատակին»:

Ավելին, այգում տեղադրվել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որը բերվել է Հայաստանից: Խաչքարի բացումը վերապահված էր կիպրահայ համայքի պետական ներկայացուցիչ, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանին եւ Պաֆոսի քաղաքապետ Ֆեդոնաս Ֆեդոնոսին:

*

*