Արամ Ա Կաթողիկոս. «Ողջ Սփյուռքը զորակոչի է ենթարկվել Ղարաբաղի կողքին»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, վերջին երկու օրերին երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել...
aram-a-spyurq

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, վերջին երկու օրերին երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել.

«Ողջ Սփյուռքը զորակոչի է ենթարկվել Ղարաբաղի կողքին եւ միակամ ոգով, կամքով ու հավատքով պատրաստ է օժանդակելու Ղարաբաղին՝ ամեն իմաստով»։

Մեծի Տանն Կիլիկիո մամուլի դիվանի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում, ԼՂՀ Նախագահը լայն տեղեկություններ է փոխանցել վերջին օրերի զինվորական գործողությունների եւ արձանագրված հաջողություններին մասին։ Նա մեծապես գնահատել է Սփյուռքի հայության ցուցաբերած ամուր զորակցությունը Ղարաբաղին նկատմամբ։

Վեհափառ Հայրապետը ջերմորեն ողջունել է Ղարաբաղի մեր արի զինվորների քաջությունն ու մարտունակությունը։

*

*