Արամ Ա. «Եթե Հայաստանում փտած վիճակը բնական երեւույթ դառնա, պետականության հիմքերը կարող են խախտվել»

Իրավունք չունենք մեր ժողովրդի ծով զոհողությամբ իր անկախությունը կերտած Արցախի գծով երկդիմի ու լպրծուն մոտեցումներ ունենալ...

Բիքֆայայի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տիրամոր Վերափոխման տոնի առիթով հավաքված հազարավոր հավատացյալներին իր պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը:

«Խոր ցավով ու ընդվզումով հետեւեցինք Հայաստանի վերջին դեպքերին»,- ասել է Վեհափառ հայրապետը՝ նշելով, որ պետք է բացառել ամեն տեսակի բռնություն եւ բեւեռացում՝ անկախ դրանց դրդապատճառներից:

Արամ Առաջինն ասել է, որ պետք է զգույշ լինել, որովհետեւ եթե Հայաստանում փտած վիճակը բնական երեւույթ դառնա, եթե ժողովրդական ընդվզման ալիքներն ու արտագաղթը նույն թափով շարունակվեն, եթե տկարանա հայ ժողովրդի ներքին միասնականությունը, Հայաստանի պետականության հիմքերը կարող են խախտվել ու մեր երկիրն առաջնորդել անկանխատեսելի եւ անհաղթահարելի տագնապների ճանապարհով:

«Եկել է պահը ինքնաքննության: Մանավանդ՝ եկել է գործնական քայլերին դիմելու պահն այսօր, վաղը կարող է ուշ լինել: Մենք իրավունք չունենք ժողովրդին աղքատության տիղմի մեջ պահելու: Տնտեսական տագնապն աղբյուր է դառնում տեսակ-տեսակ չարիքների: Մենք իրավունք չունենք Հայաստանն անիշխանության, անորոշության ալիքների մեջ ծփացող մի երկրի վերածելու: Հայաստանը պետություն է՝ իր Սահմանադրությամբ, իր օրենքներով ու կարգ ու կանոնով: Իրավունք չունենք մեր ժողովրդի ծով զոհողությամբ իր անկախությունը կերտած Արցախի գծով երկդիմի ու լպրծուն մոտեցումներ ունենալ, որոնք վերջին հաշվով կարող են խախտել Արցախի՝ արյունով կերտված անկախությունը»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը։

Մեկ Մեկնաբանություն
  • Nejdeh
    16 августа 2016 at 23:02

    Յարգելիս աւելի լաւ չէ՞ր լինի Դուք կենդրոնանայիք Ձեր փտած ծուխերի գործով որոնցով էք կերակրւում:

  • *

    *