Կիևում հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին

Հիշատակի աղոթք, ծաղիկների խոնարհում, մոմավառություն
kiev-aprilyan

Հիշատակի աղոթք, ծաղիկների խոնարհում, մոմավառություն. Կիևում հարգել են Ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակը:

Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, միջոցառումները տեղի են ունեցել Կիևի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ:

Հարգանքի տուրքը մատուցելու էին եկել  Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայերի միության նախագահի տեղակալներ Դավիթ Մկրտչյանը և Արմեն Վարդանյանը, Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, հայկական եկեղեցու սպասավորներ և այլք:

Եկեղեցական արարողությունից հետո դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է ԶԼՄ և հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Միջոցառումներն անցկացվել են Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ:

*

*