Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Բեյրութի քաղաքապետի հետ

Քննարկվել են Բեյրութի զարգացման առաջիկա ծրագրերը
katoghikosaran

Հունվարի 12-ին Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին է այցելել  Բեյրութի քաղաքապետ Զիատ Շպիպը` Բեյրութի քաղաքապետարանի հանձնախմբի անդամ Արամ Մալյանի ընկերակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բեյրութի զարգացման առաջիկա ծրագրերը։ Վեհափառ Հայրապետն իր զորակցությունն է հայտնել Բեյրութի զարգացմանն առավել նպաստող ծրագրերին և աշխատանքներին։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են կաթողիկոսարանի տարբեր բաժանմունքներով և մոտիկից ծանոթացել Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության առաքելությանը։

Նշենք, որ Բեյրութի քաղաքապետարանի հանձնաժողովում ընդգրկված են երեք հայեր։

 

*

*