Ինչ է տեղի ունեցել Ամանորի գիշերը Կարագանդա քաղաքում. մանրամասնում է ղազախական ալիքը

Երիտասարդի սպանությունից հետո քրեական գործում շրջանառվել են ադրբեջանցիների անուններ, սակայն...

Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես են Ամանորի գիշերը ծավալվել իրադարձությունները ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ և ինչ է տեղի ունեցել դրանից հետո։

Ղազախական ընդդիմադիր համացանցային ալիքի փոխանցմամբ՝ ծեծկռտուքից ու դանակահարությամբ երիտասարդի սպանությունից հետո քրեական գործում շրջանառվել են ադրբեջանցիների անուններ, սակայն հաջորդ օրը դրանք փոխարինվել են հայկական անուն-ազգանուններով։

Հիշեցնենք, որ երեկ Կարագանդայում բողոքի ակցիաներ են իրականացվել՝ հակահայկական կոչերով։

 Մանրամասները՝ տեսանյութում։

*

*