«Ադրբեջանը շարունակում է ամեն գիշեր հրետակոծել իմ ժողովրդին». Ղարաբաղից պատմում է Եվրատեսիլի մասնակից Եսայի Ալթունյանը

Եվրատեսիլյան «Genealogy» խմբի անդամ Ալթունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ԼՂՀ Մարտակերտ քաղաքից, որտեղ պատմում է...
esayi-altunyan-eurovision-martakert-geneology

Եվրատեսիլյան «Genealogy» խմբի անդամ Եսայի Ալթունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ԼՂՀ Մարտակերտ քաղաքից, որտեղ պատմում է ադրբեջանական հրետակոծությունների մասին: Այսպիսով նա փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել իրավիճակին։ Երկու լեզվով` հայերեն եւ ֆրանսերեն, պատմում է, թե ինչ հետեւանքներ է ունեցել ադրբեջանական հրետակոծությունը:

«Ապրիլի 27-ին Մարտակերտն Ադրբեջանի հրետակոծության տակ էր: Մենք բոլորս պետք է իմանանք այդ մասին և աջակցենք նրանց: Հրադադարը չի պահպանվում: Ադրբեջանը շարունակում է ամեն գիշեր հրետակոծել իմ ժողովրդին: Երեկ գիշեր հրետակոծվել է այս երաժշտական դպրոցը: Բարեբախտաբար, այստեղ երեխաներ չեն եղել»,- նշել է երգիչը` մատնացույց անելով արկերի բազում հարվածներով, կոտրված ապակիներով ու քանդված շենքը:

Երգահան է, դաշնակահար, դերասան, երգիչ Եսայի Ալթունյանը (Ֆրանսիա) «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող խմբի անդամներից է:

*

*