Հայ դատի հանձնախումբը Կանադային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

... հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման համար:
hay-dat-kanada

Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին եւ ճնշում գործադրել Բաքվի իշխանությունների վրա՝ հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման համար:

Հանձնախումբը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական գերեզմանոցի ոչնչացման 12-րդ տարելիցի նախաշեմին:

Հայտարարության մեջ նշվում է, որ 2005թ. դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները սկսել են ներկայում Ադրբեջանի տարածքում գտնվող հին հայկական Ջուղա քաղաքի գերեզմանատան վերջնական ոչնչացման գործընթացը, ինչի արդյունքում ոչնչացվել է 10 հազար խաչքար:

*

*