Կալիֆորնիայում հայկական դպրոցների վրա թուրքական դրոշներ են փակցվել

«Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին...»
los-anjeles-haykakan-dproc-turqakan-drosh2 (1)

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կալիֆորնիայի հարավում գտնվող հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին:

Հայտնի է, որ դպրոցների դարպասներին, ինչպես նաև կրթական հաստատության տարածքում փակցվել են թուրքական պետության դրոշներ:

«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել է Շիֆը:

Կոնգրեսականը հավելել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում:

Նշվում է, որ թուրքական դրոշները փակցվել են «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի, ինչպես նաև մի քանի հայկական եկեղեցիների վրա:

*

*