Կալիֆորնիայի հայ համայնքը հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ցուցարարները կանցնեն Լոս Անջելեսի փողոցներով՝ դեպի Թուրքիայի հյուպատոսություն:
kalifornia

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքն ապրիլի 23-ին կհավաքվի Մոնթեբելոյում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:

Ինչպես հաղորդում է Asbarez-ը, միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 23-ին, քանի որ ապրիլի 24-ին նախատեսվել է անցկացնել Արդարության երթ: Ցուցարարները կանցնեն Լոս Անջելեսի փողոցներով՝ դեպի Թուրքիայի հյուպատոսություն: Միջոցառումը կազմակերպում է Լոս Անջելեսի միավորված հայկական խորհուրդը:

*

*