Հայազգի Ժորժ Քեփենեկյանը հավակնում է դառնալ Լիոնի քաղաքապետ

Այսօր Լիոնի քաղաքային խորհուրդը կընտրի 35-րդ քաղաքապետին:
jorj-qepenikyan

Այսօր Լիոնի քաղաքային խորհուրդը կընտրի 35-րդ քաղաքապետին: Այս պաշտոնն, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի հայ թեկանծուն՝ Ժորժ Քեփենեկյանը:

Լիոնը 2001 թվականից ղեկավարում է Ժերար Կոլոմին, որն էլ Ֆրանսիայի նոր ձեւավորված կառավարությունում արդեն նշանակվել է Ներքին գործերի նախարարի պաշտոնում:

Հաղորդվում է, որ մինչեւ 2020 թվականի ընտրությունները Լիոնի քաղապետի պաշտոնը զբաղեցնելու համար Քեփենեկյանի թեկնածությունն առաջադրել է հենց Կոլոմը: Քեփենեկյանը 2014 թվականից Կոլոմի մշակութային եւ խոշոր միջոցառումների հարցերով առաջին տեղակալն է: Նա նշանակալի ներդրում է ունեցել Լիոնի զարգացման գործում: Ժորժ Քեփենեկյանը ակտիվ ներգրավված է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

*

*