«Ո′չ սրբապղծությանը»․ բողոքի ակցիա Ջավախքում

Ախալքալաքի տոնավաճառից օրեր առաջ կոշիկ էր գնվել, որի ներբանին խաչեր էին պատկերված:
javaxq-cuyc

Ախալքալաքի տոնավաճառից օրեր առաջ կոշիկ էր գնվել, որի ներբանին խաչեր էին պատկերված: Այսօր Ախալքալաքի կենտրոնական հրապարակում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացրել այս առիթով: Երիտասարդները հայկական եւ վրացական դրոշներով, «Ո′չ սրբապղծությանը» պաստառներով հայերեն, վրացերեն եւ ռուսերեն լեզուներով դիմել են տեղի ինքնակառավարման մարմիններին՝ պահանջելով պարզել, թե որ երկրից է ներմուծվել նշված ապարանքը, ինչո՞ւ է ներբանին հենց խաչ պատկերված եւ այլեւս թույլ չտալ նմանատիպ երեւույթներ:

«Մենք նաեւ դիմել ենք վրացական եկեղեցուն, որ մասնակցեն, իրենք թեեւ չեն մասնակցել, բայց հավանություն են տվել ակցիայի անցկացման գաղափարին»,- ասել է ցույցի կազմակերպիչներից մեկը:

 

*

*