Ջավախահայությունը նույնպես մտահոգված է Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ

Համլետ Մովսիսյանը կոչ են արել զինված խմբի անդամներին հանձնվել իշխանություններին ու էլ ավելի չլարել իրավիճակը Հայաստանում։

Ջավախահայությունը նույնպես մտահոգված է Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում հիշեցրել է ապրիլյան պատերազմի ժամանակ հայության համախմբումը, հավելել, որ հենց այդ համախմբման շնորհիվ արժանի հակահարված ստացավ թշնամին։

Վրացահայ պատգամավորը եւ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը կոչ են արել զինված խմբի անդամներին հանձնվել իշխանություններին ու էլ ավելի չլարել իրավիճակը Հայաստանում։

«Պետք է գնաք փոխադարձ փոխզիջման ճանապարհով։ Ոչ մի հայ չպետք է զոհվի ոչ այն կողմից, ոչ էլ հայ իրավապահներից։ Սա ազգային արժանապատվության խնդիր է։ Իհարկե, կան դժգոհություններ, դա այլ խնդիր է, բայց նաեւ նման գործելաոճը մեր ժողովրդին հարիր չէ»,- ասել է Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:

«Ամբողջ ջավախահայության անունից կոչ եմ անում այն մարդկանց , որոնք այսօր պատանդ են վերցրել մեր ոստիկաններին, չխորացնեն իրավիճակը։ Ճիշտ կլինի , որ հանձնվեն, քանի որ այդ զենքերը պետք է խոսեն միայն ռազմաճակատում, եւ ոչ թե Եվրոպայում»,- նշել է Սամվել Պետրոսյանը։

*

*