Իրավիճակը հղի է նորանոր վտանգներով. ջավախահայերը դժգոհ են

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել...
gumburdo

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում իրավիճակի հետ կապված: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ նույնիսկ պաշտոնյայի այցն այդպես էլ չի տվել խնդրի փոխշահավետ լուծման ցանկալի արդյունք, այդ այցերը շատ անգամ կրել են դեկլարատիվ բնույթ եւ միտված են եղել գյուղի բնակչությանը ժամանակավորապես հանդարտեցնելուն: Արդյունքում՝ եկեղեցին դանդաղ, բայց հաստատուն կերպով նորոգվում է Վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից, ինչը գյուղի բնակչության համար խիստ անընդունելի է:

Ավելին, նշյալ ճանապարհով հարցին լուծում տալը հղի է նորանոր վտանգներով եւ հնարավոր է պատճառ դառնա նորանոր արյունալի բախումների: Ջավախահայությունը մշտապես հարգել է վրաց պետականությունը եւ իր կողքին ապրող եղբայրակիցների ստեղծած արժեքները, միաժամանակ՝ անհանդուրժող է գտնվել իր հանդեպ դրսեւորվող անարդարությունների նկատմամբ: Ըստ այդմ՝ Խորհուրդը պահանջում է վրաց աշխարհիկ եւ հոգեւոր իշխանություններից՝ զերծ մնալ տասնամյակներով որդեգրված եւ Ջավախքի բնակչության շրջանում ծայրահեղ դժգոհություններ առաջացնող ցանկացած գործողությունից, ակտիվորեն բանակցել գումբուրդոցիների հետ՝ հասնելու համար երկու կողմերի համար ընդունելի եւ փոխշահավետ լուծման, ինչը եւ կարող է լավագույնս կանխել ապագայի անցանկալի զարգացումները:

*

*