Ավարտվեց «Ջավախքի ճամբար» 10-օրյա ծրագիրը

Հայ օգնության միությունն արդեն 9-րդ անգամ է Ջավախքում ճամբար կազմակերպում...
javakhqi-jambar

Ավարտվեց «Ջավախքի ճամբար» 10- օրյա ծրագիրը: Փակման արարողությունը սկսվեց Մաղաքիա վարդապետ Ամիրյանի օրհնությամբ՝ տերունական աղոթքով: Կարմիր, կապույտ եւ ծիրանագույն խմբերի բաժանված ճամբարականները հանդես եկան հայրենասիրական երգ ու պարով:

Միջոցառման վերջում Հայ օգնության միության շրջանային վարչության ատենապետուհի Կարինե Թադեւոսյանը խմբապետերին գովասանագրեր հանձնեց: Ճամբարի փակման արարողությունը եզրափակվեց լուսանկարվելով:

Տեղեկացնենք, որ Հայ օգնության միությունն արդեն 9-րդ անգամ է Ջավախքում ճամբար կազմակերպում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Արեւելյան եւ Արեւմտյան ափերից ժամանած երիտասարդ խմբապետերի եւ տեղի երիտասարդների մասնակցությամբ:

*

*