Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին

...եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին
nurhan-manukyan
Երուսաղեմի պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյան

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն պատասխանել է Երուսաղեմի հայ պատրիարք  Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: Իսրայելի վարչապետին ուղարկված նամակը ստորագրվել էր հունիսի 18-ին Երուսաղեմի հայ եւ հույն պատրիարքների եւ Սուրբ Երկրի Քուստոսի կողմից:

«Նամակում հոգևոր պետերն իրենց մտահոգությունն են հայտնել եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվի Նախարարների խորհրդի քննարկմանը: Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում այն մասին, որ հակառակ փետրվար ամսին վարչապետի կողմից եղած հավաստիացման, թե նախագծի քննարկումը սառեցվում է, այն շարունակվում է քննարկվել Քնեսետում»,-նշել է  Հովնան Բաղդասարյանը:

Իր պատասխան նամակում Բենիամին Նաթանյահուն հավաստիացնում է Երուսաղեմի հայ պատրիարքին, որ կարգադրել է հետ կանչել նշված նախագիծը քննարկումից եւ հանձնարարել է նախարար Ցախի Հանեգբիին՝ հանդիպել Պատրիարք Սրբազան Հոր հետ` խնդրին լուծում գտնելու համար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները