«Մենք այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ»

Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ ունեցել է տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում:

Նիկոլ Փաշինյանը մինչ ելույթով ներկաներին դիմելը` գրառում է կատարել «Արարատ» մարզամշակութային միության պատվավոր հյուրերի գրքում:

Ելույթից հետո վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Իրան կատարած այցին և բանակցությունների արդյունքներին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին ու այլ թեմաների:

pashinyan-anna-iranahay

iranahayer

*

*