ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

Այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը «Թվիթեր»-ի իր էջում:
ip

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 11-ին Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացում է  «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը «Թվիթեր»-ի իր էջում:

Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

*

*