ԻՊ ահաբեկիչներից 2 հայ ընտանիք են փրկել

«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» ահաբեկչական խմբավորման ճիրաններից 7 քրիստոնյա են փրկել:
ip-hay

«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» օգոստոսի 8-ին սիրիական Ռաքքայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքից 7 քրիստոնյա են փրկել:

Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Aranews-ի փոխանցմամբ` փրկվածների թվում եղել է երկու հայ ընտանիք:

Փրկվածներից  հայազգի Սավս Քարաբջյանը Aranews-ի հետ զրույցում հայտնել է, որ  «Իսլամական պետության» ահաբեկիչներն իրենց ստիպել են մուսուլմանական գլխաշոր կրել, և մուսուլմաններից տարբերվելու համար  ստիպել են դեմքները բացել:

Հայ կանանցից մյուսը` Քարադիժ Քարաջյանը նշել է, որ իրենք ստիպված են եղել ահաբեկիչներին հարկեր վճարել:

«Կարծես այսօր մենք նորից ենք ծնվել»,- Aranews-ի հետ զրույցում նշել է նա:

ԻՊ-ի կողմից Ռաքքան գրավելուց հետո տեղի քրիստոնյաների մի մասը տեղափոխվել է քրդերի հսկողության տակ գտնվող Հասեքե, իսկ մի մասը շարունակում է մնալ Ռաքքայում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները