Նիդերլանդների դատարանը մեղավոր է ճանաչել Իլհամ Աշկինին

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նա վանկարկել էր. «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»:
ilhan-ashkin

Նիդերլանդների դատարանը մեղավոր է ճանաչել հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելոյում Հայ առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նա վանկարկել էր.

«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»:

Հոլանդահայ կազմակերպությունների ներկայացրած գանգատի հիման վրա դատարանը որոշել է նշանակել 120 ժամ հարկադիր աշխատանք եւ 4 շաբաթ պայմանական բանտարկություն՝ երկու տարի պայմանական ժամկետով:

*

*