Լիբանանի խորհրդարան են անցել ՀՅԴ երեք թեկնածուներ

128 պատգամավորական տեղի համար պայքարում էր 976 թեկնածու։
libanani-aj-xorhrdaran2

Երեկ Լիբանանում կայացել է խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից առաջադրված 4 հայ թեկնածուներից 3-ն անցել են խորհրդարան, տեղեկացնում է «Ազդակ»-ը։

Պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին վերընտրվել է, իսկ Ալեքսանդր Մաթոսյանն ու Հակոբ Թերզյանը կարողացել են ստանալ խորհրդարան անցնելու համար բավարար ձայներ։ Սերժ Չուխատարյանը չի անցել խորհրդարան։

128 պատգամավորական տեղի համար պայքարում էր 976 թեկնածու։

*

*