Լիբանանի պատգամավորական ընտրություններում ՀՅԴ-ն 4 թեկնածու է առաջադրել

«Միասնաբար՝ ամբողջ Լիբանանի համար»

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն երեկ մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ընթացքում հայտարարվել են ՀՅԴ թեկնածուների անունները, ովքեր մասնակցելու են 2018 թվականի պատգամավորական ընտրություններին:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն ներկայացրել է Մեթնի և Բեյրութի Ա ընտրաշրջանի իր թեկնածուներին՝ հավելելով, որ Զահլեի թեկնածուի հարցը դեռևս քննարկվում է:

Պատգամավորական ընտրություններում ՀՅԴ թեկնածուներն են՝ Հակոբ Բագրատունի (ներկայումս ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ, պատգամավոր), Հակոբ Թերզյան, Սերժ Չուքատարյան և Ալեքսանդր Մաթոսյան: Ընտրություններում նրանց կարգախոսն է՝ «Միասնաբար՝ ամբողջ Լիբանանի համար»:

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է նաև ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիրը:

Հիշեցնենք, որ ընտրությունները կանցկացվեն 2018-ի մայիսի 6-ին։

Առավել մանրամասն՝ այստեղ։

*

*