Հայ Երիտասարդաց Դաշնակցությունն առաջնորդել է բողոքի ակցիան Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև

Մասնակիցները մտահոգություն են հայտնել նաև Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ․․․
vashington-boxoq-artsakh

Վաշինգտոնի հայկական  համայնքի անդամները միացել են Հայ Երիտասարդաց Դաշնակցությանը և Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև պահանջել են են արդարադատություն Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում 1988-1992 թվականներին տեղի ունեցած ջարդերի համար` միաժամանակ իրենց ձայնը բարձրացնելով անկախ Արցախի ազատության  և անվտանգության ապահովման համար:

Այս տարվա բողոքի ակցիայի ժամանակ նշվեց նաև 26-ամյա հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցը, որին 2004 թվականի փետրվարի 19-ին քնած ժամանակ կացնով սպանել և գլխատել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը: Դեպքը տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի` Հունգարիայում անցկացվող թրեյնինգի ժամանակ: Հունգարիայում իր պատժի ընդամենը մի մասը կրելուց հետո նրան 2012 թվականին հանձնել էին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին անմիջապես ներում շնորհեցին: Այսօր Սաֆարովը Ադրբեջանում ազգային հերոս է համարվում:

 

 

artsakh-amerika

Մասնակիցները մտահոգություն հայտնեցին  նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վրա ճնշում գործադրող Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որոնք կոչ են անում հողերը հանձնել հանուն ապագա «կամքի արտահայտության» (expression of will), որը Արցախի կարգավիճակին է վերաբերում:

*

*