Հունաստանում հրդեհներից տուժած ՀՀ քաղաքացիների համար գործում է թեժ գիծ — Երկիր Մեդիա

Հունաստանում հրդեհներից տուժած ՀՀ քաղաքացիների համար գործում է թեժ գիծ

«Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել...»
hunastan-hrdeh

Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատնից:

«Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,-ասված է գրառման մեջ:

*

*