Սփյուռքն Արցախի կողքին է

Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին եւ դրանից հետո Սփյուռքի ցուցաբերած աջակցությունն Արցախին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հետ՝ ներկայացնելու մեկ տարվա աշխատանքը, մատնանշելու Հայաստանի համար այսօր առաջնային խնդիրները:

2015-ին համահայկական կառույցի ու նաեւ առանձին բարերարների միջոցներով սկիզբ դրվեց «Մեր տուն»՝ Արցախում 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելու ծրագիրը: Այս տարվա ծրագիրը կորոշվի մի քանի օր անց՝ հիմնադրամ հոգաբարձուների խորհրդի նիստում:

Հրանուշ Հակոբյանը նշել է, որ Սփյուռքի բոլոր կառույցների գործունեության կարեւոր ուղղությունները պետք է լինեն ինչպես Ցեղասպանության, այնպես էլ Արցախի անկախության ճանաչումը, Հայաստանի հզորացումը, նաեւ Սփյուռքի ուծացման խնդիրները: Նախարարն անդրադարձել է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին եւ դրանից հետո Սփյուռքի ցուցաբերած աջակցությունը՝ կազմակերպած ակցիաներով եւ հանգանակված միջոցներով:

«Այսօր սփյուռքում գործում է 24 հիմնադրամ, որը բացվել է այդ նպատակի համար: Թե հետագայում ինչպես կտնօրինվեն այդ գումարները, յուրաքանչյուր հիմնադրամ կփորձի իր աշխատանքները ծավալել: Մենք մեր կարիքները հաշվի առնելով՝ կարող ենք առաջարկություններ անել, բայց իրենք պիտի որոշեն»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները