Հրանտ Մարգարյանի քաղաքական հանդիպումները Ուրուգվայում

Առաջինը հանդիպել է Ուրուգվայ-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ։
hrant-margaryan (1)

arfd.info- Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելութիւններու ծիրեն ներս, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանդ Մարգարեան այցելեց Ուրուկուայ և մայրաքաղաք Մօնթէվիտէօ: Կարգ մը հանդիպումներ ունեցաւ թէ պետական և թէ համայնքային մակարդակներու վրայ։ Իրեն կ’ընկերակցէին ՀՅԴ Հարաւայի Ամերիկայի ԿԿի անդամներ, Էտուարտօ Կոստանեանը և Արփի Հոճաճանեանը։

Պետական մակարդակի վրայ ընկ Հ. Մարգարեանի առաջին հանդիպումը, հայասէր և Հայ Դատի պաշտպան ծերակուտական, Ուրուկուայ-Հայաստան բարեկամութեան խումբի նախագահ, Ռուպէն Մարթինէս Ուէլմոյի գրասենեակն էր, ուր շատ ջերմ խօսակցութիւն ծաւալեցաւ Հայ Դատի և Արցախի շուրջ, քանի որ պետական այս անձնաւորութիւնը ոչ միայն քաջատեղեակ է այդ հարցերուն, այլև դերակատար և գործունեայ աշխատանքով հետևողական է, մեզի համար կենսական այդ հարցերու կապակցութեամբ, ինչ որ շատ տպաւորեց ընկ. Հրանդ Մարգարեանին։

Ընկ. Հրանդ Մարգարեանը նաև կարևոր հանդիպումներ ունեցաւ ՀՅԴ Արմենիա Երիտասարդական Միութեան անդամներու հետ, որոնց ընդհանուր գիծերով տեղեակ պահեց Մայր Հայրենիքի մէջ Դաշնակցական երիտասարդներու գործունէութան մասին, նաև կարևորելով Հայաստանէն հազարաւոր մղոններով հեռու մեր շրջանի երիտասարդականներու ուսերուն դրուած պատասխանատւութիւնը, յատկապէս սերնդափոխութեան գործընթացի հետ միասին, իրենց ստանցնելիք դերակատարութեան շուրջ։ Ապա տեղի ունեցաւ երիտասարդներու կողմէ տրուած շարք մը հարցումներ, որոնց ընկ. Հրանդը պատասխանեց մանրամասնելով և լուսաբանութիւններ տալով երիտասարդներու շահաքրքիր հարցումներուն։

Շարունակությունն՝ այստեղ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները