Հոլանդահայերը Հաագայում կազմակերպել են Արցախում խաղաղության հաստատման երթ և Սումգայիթի ջարդերի տարելիցի ցույց

Նրանք կոչ են արել հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան ․․․
holandahayer-cuyc

Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները փետրվարի 27-ին Հաագայում կազմակերպել են «Հանուն Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման բողոքի երթ» և ցույց՝ Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց՝ հիշատակելով 31 տարի առաջ 1988 թվականի Սումգայիթի և Ադրբեջանի այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերի անմեղ զոհերին:

Ինչպես տեղեկանում ենք «Նիդերլանդական օրագիր» համացանցային թերթից, հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել եւ աջակցել Մինսկի խմբի աշխատանքներին, նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի ու հայերի դեմ:

*

*