ՀՄԸՄ-ն արժանի է յուրաքանչյուր հայի և ամբողջ հայության բարձր գնահատանքին ու խոր հարգանքին. Արամ Ա

Արամ Ա-ի խոսքը՝ ՀՄԸՄ 100- ամյակի նվիրված միջոցառմանը
aram-a

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակին նվիրված միջոցառումները և Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ բանակումը հայրենիքում դեռևս ընթանում են:

Մեծի Տանն Կիլկիոյ Կաթողիկոսության միաբաններից Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզյանն ու Հոգշ. Տ. Պետրևոս Վրդ. Մանուելյանն այսօր մասնակից դարձան օպերային թատրոնի դահլիճում ՀՄԸՄ-ի 100-ամյակին նվիրված հանդիսությանը:

Պաշտոնական հանդիսության ընթացքում Վրդ․ Մանուելյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա  Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակը.

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով ու ազգային վառ ապրումներով կ՛ողջունենք ձեզ, ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութիւնը, ինչպէս նաեւ աշխարհացրիւ ՀՄԸՄ-ի ընտանիքը:

Ներկայ տարին 100-ամեակն է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան (ՀՄԸՄ):

Արդարեւ,  1918-ին Պոլսոյ մէջ Շաւարշ Քրիսեան, Յովհաննէս Հինդլեան, Գրիգոր Յակոբեան եռեակին կողմէ հիմնուած մարմնակրթական այս Միութիւնը իր եզակի դերը ունեցաւ մեր ժողովուրդի կեանքէն ներս: Եզակի դեր մը, որ չսահմանափակուեցաւ միայն մարզական բնագաւառէն ներս, այլ ներառեց նաեւ հայ կեանքի ընկերային, կրթական, մշակութային, պահանջատիրական մարզերը: Եզակի դեր մը, որ չմնաց միայն տեղական ու տեղայնական պայմաններուն ու մտահոգութիւններուն առնչուած, այլ եղաւ գերազանցօրէն համահայկական. Սփիւռքի բոլոր գաղութներէն ներս եւ Հայաստանի ու Արցախի վերանկախացումէն ետք` նաեւ հայրենի հողին վրայ դառնալով կենդանի ներկայութիւն: Եզակի դեր մը, որ երբեք չդարձաւ լուսանցքային, այլ իր զօրեղ ազդեցութիւնը ունեցաւ նոր սերունդներու հայեցի դաստիարակութեան մէջ: Վերջապէս, եզակի դեր մը, որ եղաւ ու մնաց համապարփակ, ազգային ձգտումներուն ու աւանդութիւններուն կենսագործման շաղախելով նաեւ մեր հոգեւոր ու բարոյական արժէքներն ու սկզբունքները»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

 

*

*