Լոնդոնում կայացել է ամենամյա Հայկական ամառային փառատոնը

Փառատոնի հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելու հայկական արվեստը, համտեսելու հայկական ճաշատեսակները
london-haykakan-paraton

Լոնդոնի Իլինգ թաղամասում հուլիսի 14-ին 8-րդ անգամ անցկացվել է ամենամյա Հայկական ամառային փառատոնը (Armenian Summer Festival), որը կազմակերպվում է Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի հովանու ներքո:

Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Միացյալ Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Արման Կիրակոսյանի:

Փառատոնի հարյուրավոր մասնակիցները և հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելու հայկական արվեստը՝ երաժշտությունը և պարերը, համտեսելու հայկական ճաշատեսակներ։ Առանձին տաղավարներով ներկայացված են եղել մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև հայկական բրենդներ՝ այցելուներին ներկայացնելով իրենց գործունեությունը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը, ավանդույթները և պատմությունը:

*

*