ԱՄՆ-ի օրենսդիրներին է ներկայացվել Հայաստանին եւ Արցախին արտաքին ֆինանսական օգնության ծրագիրը

Առաջարկվում է Հայաստանին հավելյալ 10 միլիոն դոլար օգնություն տրամադրել...

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամներին է ներկայացրել 2017 թվականին Հայաստանին եւ Արցախին արտաքին ֆինանսական օգնության ծրագիրը:

Քարաքաշյանը օգնության առաջնահերթ կետերն է համարում Արցախին հատկացվող ֆինանսական օգնության բարձրացումը, Բաքվին հատկացվող ֆինանսական օգնության զրոյացումը, մինչեւ Ադրբեջանը չհամաձայնի շփման գծից հետ քաշել դիպուկահարներին եւ ծանր տեխնիկան, վերջ դնի պատերազմը վերսկսելու իր սպառնալիքներին, համաձայնի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Բացի այդ, առաջարկվում է նաեւ Հայաստանին հավելյալ 10 միլիոն դոլար օգնություն տրամադրել՝ երկրում ապաստան գտած սիրիացի փախստականների աջակցության համար:

Միաժամանակ՝ Հայաստանի բարեկամներն Ամերիկայի բոլոր ծայրերից էլեկտրոնային փոստով Կոնգրեսում իրենց ներկայացուցչին կոչ են արել միանալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբերտ Դոլդի եւ Ֆրենկ Փալոունի նամակին, որը համանման դրույթներ է պարունակում Հայաստանին հատկացվող օգնության մասին: Ակնկալվում է, որ այդ նամակը կուղարկվի այս շաբաթ:

*

*