Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն Օբամային հոդորել է՝ զսպել Ադրբեջանին

Վաշինգտոնում ջերմ ընդունելություն գտնելուց հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը սանձազերծել է լայնամասշտաբ հարձակումներ...

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հորդորել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ վերջ դնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից սանձազերծած վերջին հարձակումներին Լեռնային Ղարաբաղում, որը վատթարագույնն է 1994 թվականին կնքած զինադադարից հետո:

Այս մասին հայտնում են Հայ դատի հանձնախմբից:

«Օմաբայի վարչակազմի կողմից Վաշինգտոնում ջերմ ընդունելություն գտնելուց հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը սանձազերծել է լայնամասշտաբ հարձակումներ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Հայտնի է մի քանի, այդ թվում և հայ երեխայի մահվան դեպք»,- նշել է Համբարյանը:

Նա փաստել է, որ թե´ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, թե´ պետքարտուղար Ջոն Քերին Ալիևի հետ ունեցած վերջին հանդիպումներում որևէ կերպ չեն հորդորել Ադրբեջանի ղեկավարին գնալ իրադրության լարվածությունը թոթափող քայլերի:

«Ադրբեջանի ագրեսիային հակազդելու գործում Օբամայի վարչակազմի ունեցած ձախողումը կանաչ լույս վառեց Ալիևի կողմից Ղարաբաղում նման հարձակումներ իրականացնելու գործում: Օբամայի վարչակազմը պետք է անհապաղ գործողությունների դիմի` կանգնեցնելու նախագահ Ալիևի վերջին հարձակումները, ինչպես նաև ձեռնարկի հստակ քայլեր` հանուն տարածաշրջանում տևական խաղաղության` հարգելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման և ազատության իրավունքը»,- ասվում է Համբարյանի հայտարարության մեջ:

*

*