Արամ Ա Կաթողիկոսը Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրենին պարգեւատրել է «Ասպետ»-ի շքանշանով

Վեհափառ Հայրապետն իր հերթին գնահատել է Միացյալ Նահանգներում Հայ Դատի գրասենյակի տարած աշխատանքները:
hay-dat

yerkir.am— Ն. Ս. Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այցելել է Վաշինգտոնում Ամերիկայի Հայ Դատի գրասենյակ:

Հայ Դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Արամ Ա-ի այցը քաջալերում և նոր թափ է հաղորդում իրենց աշխատանքներին:

Վեհափառ Հայրապետն իր հերթին գնահատել է Միացյալ Նահանգներում Հայ Դատի գրասենյակի տարած աշխատանքները:

Նորին Սրբությունն ուշադրության է արժանացրել Արամ Համբարյանի անխոնջ ջանքերն ու հիշեցրել նրա կարևոր դերը գրասենյակի տարած աշխատանքների համադրման և առավել արդյունքներ գրանցելու հարցում: Որպես այդ ջանքերի գնահատական` Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության  «Ասպետ»-ի շքանշանով պարգևատրել է Արամ Համբարյանին: Նորին Սրբությունը շեշտել է, որ այդ շքանշանը պատվում է Հայ Դատի գրասենյակի բոլոր պաշտոնյաներին ու կամավորներին:

Այցի ավարտին Վեհափառ Հայրապետը պատախանել է ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատին, Հայ եկեղեցուն և Ամերիկայի հայ գաղութների ու երիտասարդության դիմագրաված դժվարություններին:

*

*