Հայաստանի, Կիպրոսի, Հունաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի

Հայաստանում կկայանա չորս նախարարների առաջին հանդիպումը
mkhitar-hayrapetyan-spyurq1 (1)

Հայաստանի, Կիպրոսի, Հունաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի: Այս մասին օգոստոսի 21-ին հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Կիպրոս կատարած այցի ընթացքում Եգիպտոսի սփյուռքի նախարարն առաջարկեց, որ Հայաստանը միանա Եգիպտոսի, Կիպրոսի և Հունաստանի միջև ստորագրված եռակողմ հուշագրին: Նախարարը նշեց, որ Եգիպտոսը Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը խորացնելու ցանկություն ունի, որն էլ կարելի է սկսել սփյուռքի միջոցով»,- ասաց նախարարը:

Նախարարի հրավերով հոկտեմբերին համագործակցության շրջանակում Հայաստանում կկայանա չորս նախարարների առաջին հանդիպումը:

*

*