Հալեպում մահացել է Հինդոյանների նաեւ դուստրը

Նրա եղբայրը՝ 12-ամյա Արմեն Հինդոյանը եւս զոհվել էր առավոտյան տեղի ունեցած հրթիռակոծության հետեւանքով։

Հիվանդանոցում մահացել է Հալեպում այսօր հրթիռակոծության հետեւանքով ծանր վիրավորում ստացած 21-ամյա Միրեյ Հինդոյանը։ Նա Համահայկական խաղերի մասնակից էր, լողորդ։

Նրա եղբայրը՝ 12-ամյա Արման Հինդոյանը եւս զոհվել էր առավոտյան տեղի ունեցած հրթիռակոծության հետեւանքով։ Մայրը՝ Փեթի Լախոյան-Հինդոյանը վիրավոր է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Այսպիսով, այս պահի տվյալներով, Հալեպում 4 զոհերի թվում են նաեւ Ծիլա Ճապաղջուրյանը եւ Հասմիկ Կիրակոսյան -Բերեջիքլյանը։ Հասմիկը վիրավորվել էր այսօր առավոտյան, սակայն նրա կյանքը փրկել հնարավոր չէր եղել։ Վերջինիս որդին եւս վիրավորների թվում է, նա հրթիռակոծության պահին եղել է մոր կողքին։

*

*