Հալեպահայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

...այրելով թուրքական ապրանքատեսակների պիտակները:
halepahay

Հալեպահայերը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ  ոգեկոչման արարողություն են իրականացրել՝ ի հիշատակ սրբադասված նահատակների:

Նրանք Սիրիայի և Հայաստանի դրոշները ձեռքերին տարբեր վանկարկումներ են իրականացրել` այրելով թուրքական ապրանքատեսակների պիտակները: Այնուհետև  մասնակիցները խարույկի մեջ են նետել եղեռնագործ թուրք փաշաների կերպարով տիկնիկը:

Ապրիլի 24-ին նաև Հալեպի ազգային գերեզմանատանը մատուցվել է Սբ պատարագ և նահատակների բարեխոսության կարգ: Պատարագել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը:

*

*