Նոր մանրամասներ Հալեպում հայ զոհերի ու վիրավորների մասին

Այսօր առավոտյան եւս զինված ահաբեկչական խմբավորումների թիրախում է հայտնվել նաեւ Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը:
halep-zoh

Հալեպահայությունը շարունակում է դժվարին օրեր ապրել: Կրկին ցավալի լուր՝ հայության շրջանում կան նահատակներ եւ վիրավորներ։ Երկու զոհ եվ երեք վիրավոր։ Այդ մասին տեղակցրել է Հալեպի մեր սեփական թղթակից՝ Զարմիկ Պողիկյանը։

Նախ այսօր առավոտյան եւս զինված ահաբեկչական խմբավորումների թիրախում է հայտնվել նաեւ Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը: Հրթիռակոծության հետեւանքով զոհվել են մեր հայրենակիցներ 1986 թվականին ծնված Գասպար Շադոյանը եւ 1987 թվականին ծնված Մովսես Մովսեսյան: Երկուսն էլ դաշնակցական երիտասարդներ էին, ովքեր ապահովում էին հայաբնակ թաղամասի հայության անվտանգությունը։

Նրանց հետ պարտականություն կատարող մեկ այլ երիտասարդի՝ Վարուժան Տոնապետյանի վիճակն այս պահին կայուն է:

Ավելի ուշ, Նոր Գյուղ թաղամասի հերթական ռմբահարման հետեւանքով վիրավորվել են նաեւ Շահե Բանոյանը եւ Հակոբ Աբրահամ Չալլաքյանը: Հավերժ փառք նահատակ մեր հերոսներին եւ արագ ապաքինում վիրավոր մեր հայրենակիցներին։

*

*