Հալեպում հայաբնակ թաղամասեր են հրթիռակոծվել

Ահաբեկչական խմբավորումներն ապրիլի 14-ին հրթիռակոծել են Հալեպի մի շարք շրջաններ...
halep

Ահաբեկչական խմբավորումներն ապրիլի 14-ին հրթիռակոծել են Հալեպի մի շարք շրջաններ, այդ թվում՝ հայաբնակ թաղամասեր: Այս մասին տեղեկացնում է Սիրիայում մեր թղթակից Զարմիկ Փողիկյանը: Կան վիրավորներ: Արձանագրվել են նաեւ նյութական վնասներ:

Իսկ «ՍԱՆԱ» գործակալության փոխանցմամբ, Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասում, հրթիռակոծման հետեւանքով, կա մեկ զոհ եւ 4 վիրավոր:

Հաղորդվում է, որ վաղ առավոտից սիրիական կառավարական բանակն էլ թիրախավորում է ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես՝ «Իսլամական պետության», օբյեկտները:

halep halep

*

*