Հալեպում հրթիռակոծությունը շարունակվում է, փակ են ուսումնական հաստատությունները

Ինչպես հեռախոսազանգով փոխանցեց մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը, ինտենսիվ հրթիռակոծությունը վերսկսվել է։

Հալեպում ծանր իրավիճակը շարունակվում է։ Ինչպես հեռախոսազանգով փոխանցեց մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը, ինտենսիվ հրթիռակոծությունը վերսկսվել է։ Հայաբնակ թաղամասերում ապրելը գնալով ավելի դժվար է դառնում, չկա ջուր եւ էլեկտրականություն։

Թեպետ սիրիական բանակը որոշ շրջաններում առաջխաղացում ունի, սակայն զինյալների դիրքերն ավելի են բարելավվել։

Այսօր հայ համայնքը հրաժեշտ է տվել նախորդ օրը զոհված երեք հայորդիներին՝ Հակոբ Չալաքյանին, Գասպար Շադոյանին եւ Մովսես Մովսեսյանին: Վերջին երկուսը դաշնակցական երիտասարդներ էին, որոնք ապահովում էին հայաբնակ թաղամասի անվտանգությունը։

«Փորձում ենք ինքնակարգավորվել, մեկս մյուսին օգնության հասնել»,- ասաց Պողիկյանը` նշելով, որ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունն արդեն հասել է, առաջիկայում կսկսվի բաշխումը։

 

*

*