Հալեպի հրթիռակոծման հետևանքով երկու հայ է վիրավորվել

Զոհերի եւ վիրավորների թիվն աճել է:
halep-hrtirakocutyun-isis

Զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից հուլիսի 8-ին Հալեպի տարբեր շրջանների հրթիռակոծման հետևանքով 40 զոհ է արձանագրվել` մեծամասամբ երեխաներ: Ինչպես հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը, 250 մարդ վիրավոր է:

Նոր Գյուղ շրջանում վիրավորվել են երկու հայուհիներ` Հռիփսիմե Ղազարյանն ու Սոսի Ղազարյան-Հեքիմյանը: Հռիփսիմեի վիճակը կայուն է, նա արդեն դուրս է եկել հիվանդանոցից: Սոսի Ղազարյան-Հեքիմյանը պետք է վիրահատության ենթարկվի:

*

*