Հալեպահայությունը նոր հոգեւոր առաջնորդ ունի

Հունիսի 2-ին Բերիո Հայոց ազգային երեսփոխանական ժողովում միաձայն թեմի առաջնորդ է ընտրվել․․․
masis-episkopos-zopuyan

Բերիո հայոց թեմի նոր առաջնորդը` Գերաշնորհ տեր Մասիս եպիսկոպոս Զոպույանն է: Ծնվել է 1975 թվականին Լիբանանում, ավարտել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքը եւ 1997 թվականին կուսակրոն քահանա է ձեռնադրվել:

Տարբեր տարիների եղել է Դպրեվանքի հսկիչ, «Կիլիկիա» թանգարանի փոխտեսուչ, Վեհափառ Հայրապետի գավազանակիրը: Վարդապետական աստիճան ստացել է 2002 թվականին եւ մեկնել է Ֆրանսիա՝ Ստրասբուրգի պետական աստվածաբանական համալսարանում սովորելու: 2 տարի անց վերադարձել է եւ զբաղեցրել տարբեր պաշտոններ, մինչեւ 2015 թվականը, երբ նշանակվել է Քուվեյթի եւ շրջակայքի հայոց թեմի առաջնորդ: Եպիսկոպոս ձեռնադրվել է 2018 թվականին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ: Տեր Մասիս եպիսկոպոս Զոպույանի շնորհիվ Քուվեյթի հայ համայնքը վերջապես սեփական եկեղեցի ունի, որը վերածվել է նաեւ ազգային կենտրոնի:

Հիշեցնենք, որ անցած տարիներին, հատկապես պատերազմական ողջ շրջանում հալեպահայության հոգեւոր առաջնորդը Շահան արքեպիսկոպոս Սարգսյանն էր։

 

 

*

*