ՀՄԸՄ Հալեպի մասնաճյուղի սկաուտները մասնակցել են ծառատունկի

Մասնակցել են նահանգային եւ քաղաքային խորհուրդների կազմակերպած ծառատունկին․․․
hmym

Բնապահպանության ազգային տոնի առթիվ ՀՄԸՄ Հալեպի մասնաճյուղի սկաուտները մասնակցել են նահանգային եւ քաղաքային խորհուրդների կազմակերպած ծառատունկին:

Ներկա են եղել նաեւ բնապահպանության նախարարը, նահանգային խորհրդի հայ համայնքի ներկայացուցիչը, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ:

Տոնի կապակցությամբ մի քանի օր առաջ ՀՄԸՄ-ի Հալեպի մասնաճյուղի անդամները մասնակցել էին նաեւ Նոր Գյուղում անցկացված մաքրության արշավին:

*

*