Հալեպում հրթիռակոծվել է հայաշատ Նոր գյուղ թաղամասը. զոհվել է 4 հայ

«Զվարթնոց» հայկական եկեղեցու փողոցում ընկած հրթիռի հետեւանքով հրկիզվել է տեղի հայերից մեկի արհեստանոցը...
halep-zoh

Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը զինյալ ահաբեկիչների կողմից հինգշաբթի ավելի քան 30 անգամ հրթիռակոծվել է:

«Զվարթնոց» հայկական եկեղեցու փողոցում ընկած հրթիռի հետեւանքով հրկիզվել է տեղի հայերից մեկի արհեստանոցը: Զոհվել է 4 հայ: Լուրը փոխանցում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:

Աղբյուրը նաեւ հաղորդում է զոհվածների անունները՝ նրանք են. Վազգեն Ճապաղջուրյան, Լեւոն Քել-խաչերյան, Հովսեփ Ջանեցյան, Խաչիկ Աբուլաբության:

Նման միջադեպերը վերջին շրջանում Հալեպի հայաբնակ թաղամասերում ավելի հաճախակի են դարձել:Հրթիռներ են ընկել նաեւ Սուլեյման Հալեբի, Շեյխ Մաքսուդ, Ջաբրիե շրջաններում: Շատերը նկատել են ուշագրված զուգադիպություն։

Գնդակոծությունը սկսվել է Գերմանիայի Բունդեստագի հայտնի քվեարկությունից կարճ ժամանակ անց։ Հստակ է, որ թիրախը եղել է բացառապես հայաբնակ թաղամասը։ Իսկ զինյալների վրա այս շրջանում մեծ ազդեցություն ունի Թուրքիան։

Հալեպում զոհված Վազգեն Ճապաղջուրյանը երկար տարիներ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության անդամ է եղել: Ծնվել է Հալեպում 1944 թվականին: Ունի երկու դուստր: 1960-ականներին հանդես է եկել Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Հալեպի ֆուտբոլի թիմի կազմում: Իսկ 3 տարի առաջ Հալեպի Նոր Գյուղ շրջանում հրթիռակոծման հետեւանքով զոհվել էր նրա հարազատը՝ Վրեժ Ճապաղջուրյանը:

*

*