Հալեպում զոհվել է Ռաֆֆի Պչաքչյանը. ՀՅԴ Բյուրոն ցավակցում է

Հալեպը շարունակում է մնալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության թիրախում։ Այսօր առավոտյան արկի պայթյունից նահատակվել է հայազգի Ռաֆֆի Պչաքճյանը։
pchakchyan

Հալեպը շարունակում է մնալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության թիրախում։ Այսօր առավոտյան արկի պայթյունից պատնեշի վրա նահատակվել է համայնքի պատասխանատու նվիրյալ հայազգի Ռաֆֆի Պչաքչյանը։

Վերջին օրերին քաղաքում իրավիճակը չի հանդարտվում։ Երեկ էլ Ազգային Կյուլպենկյան վարժարանի թաղամասում հրթիռակոծության հետեւանքով վիրավորում էր ստացել։

ՀՅԴ Բյուրոն ցավակցում է նվիրյալ դաշնակցական և Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության ղեկավար՝ ընկեր Ռաֆֆի Պչաքչյանի մահվան կապակցությամբ:

*

*