Բերիո Հայոց Թեմի առաջնորդը հանդիպել է Հալեպի Քրիստոնյա համայնքների համայնքապետերի հետ

Հանդիպման ավարտին համայնքապետները հանդիպում են ունեցել նաեւ արաբական ազգային պահակագունդի հրամանատարի հետ...
berio-tem

 

ԱրամԱ կաթողիկոսի այցի հետ կապված խնդիրները Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը առաջնորդարանում քննարկել է Հալեպի Քրիստոնյա այլ համայնքների համայնքապետերի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

Հալեպում մեր սեփական թղթակից զարմիկ Պողիկյանը տեղեկացնում է, որ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում համայնքապետները խոսել են մի քանի ծրագրերի մասին, մասնավորապես՝ քանդված եկեղեցիների եւ գերեզմանների բարեկարգման, պատրիարքների Հալեպ այցելության, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ընդունելության, համայնքապետերի անունից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին նամակի բովանդակության, Սիրիայի Վարչապետի, կառավարության այլ անդամների Հալեպ այցելության եւ այլ հարցրերի մասին։

Հանդիպման ավարտին, համայնքապետները հանդիպում են ունեցել նաեւ արաբական ազգային պահակագունդի հրամանատարի եւ նրան ուղեկցող պատվիարկության հետ, որի ընթացքում արծարծվել են արդյունաբերական երբեմնի հսկա քաղաքի վերականմանն առնչվող խնդիրներ։

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*