ՀՅԴ երիտասարդները Գլենդեյլում շուրջպար են կազմակերպել

Նրանք ցույց են տվել, որ 102 տարի անց Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները շարունակում են ապրեցնել հայկական մշակույթը:
shurjbar

ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները հետաքրքիր ֆլեշմոբ են կազմակերպել արդեն ավանդական դարձած ապրիլյան միջոցառումների շրջանակներում:

ՀՅԴ երիտասարդները ֆլեշմոբ են կազմակերպել՝ շուրջպար բռնելով Գլենդեյլի փողոցներում: Նրանք ցանկացել են ցույց տալ, որ 102 տարի անց Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները շարունակում են ապրեցնել հայկական մշակույթը:

Բացի դրանից` երիտասարդները նաև թռուցիկներ են բաժանել՝ տեղեկացնելով ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսարանի առջև կայանալիք ավանդական դարձած ցույցի մասին:

*

*